National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.03.2022
Ինդոնեզիայում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ունեցել է մի շարք հանդիպումներ
1 / 3

Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի շրջանակում անցկացվող Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի երկրորդ եւ երրորդ օրերին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել  մի շարք երկրների աշխատակազմերի պատվիրակությունների հետ, հանդիպել է նաեւ վեհաժողովը հյուրընկալող պետության` Ինդոնեզիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի գլխավոր քարտուղար Ինդրա Իսկանդարի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ամրապնդել երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ հարաբերությունները, ստեղծել աշխատակազմերի միջեւ համագործակցության նոր հարթակ` գիտելիքների եւ փորձի փոխանակման համար: Վահան Նարիբեկյանն Ինդոնեզիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի գլխավոր քարտուղար Ինդրա Իսկանդարին հրավիրել է Հայաստան: Ինդրա Իսկանդարն ընդունել է հրավերը` կարեւորելով երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ ձեւավորվող ջերմ հարաբերությունները: 
 
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն աշխատանքային քննարկում է ունեցել նաեւ Նիդերլանդների Թագավորության Սենատի գլխավոր քարտուղար դոկտոր Ռեմկո Նեհմելմանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռեմկո Նեհմելմանի` ՀՀ ԱԺ աշխատակազմ այս տարի նախատեսվող այցի վերաբերյալ հարցերը: Վահան Նարիբեկյանն ընդգծել է ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացման համար Նիդերլանդների Թագավորության Սենատի աշխատակազմի փորձի փոխանակման կարեւորությունը:

Աշխատանքային հանդիպումներ են եղել նաեւ Իսպանիայի, Էստոնիայի խորհրդարանների աշխատակազմերի պատվիրակությունների, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նորանշանակ գլխավոր քարտուղարի հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am